ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Եկեղեցիների բազմությունը ծաղկեփնջի է նման»

«Եկեղեցիների բազմությունը ծաղկեփնջի է նման»
19.05.2015 | 00:44

ՀՈՎԱԿԻՄ եպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆ (Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն)


-Սրբազան, վատիկանյան սուրբ Պատարագը դեռ զրնգում է մեր ականջներում, խիստ բազմապատկված հոգևոր վիճակ էր` կաթոլիկ-առաքելական եկեղեցիների այդ համադրումն անչափ զորեղ էր. վերջինիս հետ ամեն մի հպումը վերարթնացում է պարգևում: Ինձ մի խնդիր, այնուհանդերձ, անչափ շատ է հետաքրքրում: Մեր առաքելական եկեղեցին, որ առավել պահպանողական է, եթե պետք լիներ, մեր Պատարագի մեջ կաթոլիկ տարրեր կներմուծե՞ր:
-Երջանկահիշատակ Գարեգին Ա-ն 1998-ին Հռոմում առաջնորդել է Խաչի թափորը և մի քարոզ ունի հայ եկեղեցու Խաչի թափորի ավանդության շուրջ, ուր ասում է` մեր պատմության ողջ ընթացքում մենք ազդել ենք և տարբեր ավանդություններից ազդվել ենք: Մեր եկեղեցին մշտապես մի սկզբունք ունի` միշտ հավատարիմ է առանցքային-սկզբունքային հարցերին, բայց նաև կողմ է երկխոսությանը:
-Հասկանալի է, բայց եթե պետք լիներ, մենք դուդուկ կներմուծեի՞նք մեր Պատարագի մեջ:
-Կաթոլիկ եկեղեցին Վատիկան-2 ժողովից հետո այլ փորձառություն է որդեգրել: Մեր եկեղեցին ունի այլ փորձառություն:
-Ի դեպ, մենք այդպես էլ չաշխարհաբարեցրինք մեր Պատարագը, շատերն այն կարծիքին են, որ գրաբարը սովորական հավատացյալին «անհասու» է, չնայած, իմ կարծիքով, Պատարագի գրաբարյան ոսկեղենիկը չպետք է շարժել:
-Երկրորդեմ՝ գոյություն ունեն տարբեր փորձառություններ: Գիտեք` մենք արևելյան եկեղեցի ենք, վատիկանյան եկեղեցին արևմտյան եկեղեցի է: Նրանք որոշակի տրանսֆորմացիաներ թույլ են տալիս:
-Բոլոր դեպքերում նույն մարմնում հայտնվեցինք:
-Գիտեք, վատիկանյան Պատարագի արարողությունը կրում էր էկումենիկ բնույթ: Էկումենիկ արարողությունների ժամանակ նման բաներ լինում են: Խրիմյան Հայրիկն ասում էր` եկեղեցիների բազմությունը ծաղկեփնջի է նման, որտեղ ամեն մի ծաղիկ ունի իր ուրույն բույրը, գույնը, գեղեցկությունը, պետք է այն պահպանել: Մի՛ մոռացեք՝ կաթոլիկ եկեղեցին բազմազգ եկեղեցի է, այն կարող է նման բան թույլ տալ, մենք չենք կարող:


Զրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ